Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է հինգ հայ գերիների վերադարձը Հայաստան:
«Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գործընթացի համար։ Հուսով ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար», - Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ երեկոյան հաղորդեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։
Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։