Մատչելիության հղումներ

Երևանում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին հորդորում է չօգտվել ռուսական ավիաընկերությունների ծառայություններից


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային նախազգուշացում է արել՝ հորդորելով խուսափել ճամփորդություններից, որոնք ռուսական ավիափոխադրողների տիրույթում են:

«ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը՝ FAA-ն նվազեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անվտանգության չափանիշներին» ,- ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում։

Ամերիկյան դեսպանատունը հավելում է, որ FAA-ի անվտանգության վարկանիշը չի վերաբերում հայկական ավիափոխադրողներին կամ Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Հայաստանի կողմից շահագործվող օդանավերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG