Այսօր ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, հայկական կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանական կողմն այսօր առավոտյան հերթական հաղորդագրությունն է տարածել հայկական կողմից իրենց դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ, այս անգամ՝ Քելբաջարի և Թովուզի շրջաններում: