Մատչելիության հղումներ

Գերմանիան կերկարաձգի իր երկու ԱԷԿ-ների շահագործումը մինչև 2023-ի ապրիլ


Գերմանիայի ատոմակայաններից մեկը, արխիվ
Գերմանիայի ատոմակայաններից մեկը, արխիվ

Գերմանիան կերկարաձգի իր երկու ատոմակայանների շահագործումը մինչև 2023 թվականի ապրիլ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեկ ասել է երկրի էկոնոմիկայի նախարարը։

Նրա խոսքով՝ Գերմանիայում մնացած երեք ատոմակայաններից երկուսը, որոնք պետք է փակվեին մինչև այս տարվա վերջ, դեռ կշարունակեն աշխատել, թեև կառավարությունը չի հրաժարվում երկրում բոլոր ատոմակայանները փակելու իր ծրագրերից։ Նախարարի փոխանցմամբ, դրանք կանջատվեն ցանցից, բայց կմնան սպասման ռեժիմում, որպեսզի էներգետիկ ճգնաժամի դեպքում հնարավոր լինի օգտագործել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը չի վերականգնում գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1» գազատարով՝ դա բացատրելով տեխնիկական պատճառներով։

Գերմանիայի կառավարությունը 65 միլիարդ եվրո կհատկացնի բնակիչներին էլեկտրաէներգիայի և ջեռուցման կտրուկ բարձրացված սակագները կոմպենսացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG