Այսօր Գյանջայում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «TurAz Kartali-2022» մարտավարական -թռիչքային համատեղ զորավարժությունները, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Այս նպատակով օրերս Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել էր Ադրբեջան: Այսօր Գյանջայում «TurAz Kartalı-2022» մարտավարական վարժանքների մեկնարկի միջոցառման ժամանակ Ադրբեջանի օդային ուժերի գեներալ մայոր Զաուր Ռուստամովը ընդգծել է, որ նմանօրինակ զորավարժությունների անցկացումը կարևոր նշանակություն ունի համատեղ գործողությունների ծրագրման, փոխգործակցության և մարտական գործողություններում զինվորների միջև համագործակցության բարձրացման, ինչպես նաև որոնողական ու փրկարարական առաջադրանքների կատարման տեսանյունից:
Վարժանքների մեկնարկի հանդիսությանը տեղեկություն է տրվել դրանց նպատակի վերաբերյալ, այն է՝ զինանձնակազմի մարտական պատրաստականություն, տեղաբաշխում, առաջադրանքների կատարում, ավիացիայի կիրառում:
Զորավարժություններում ներգրավված զինծառայողների, զինտեխնիկայի, օդանավերի տեսակի և քանակի մասին չի հաղորդվում։