Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե հայ-ադրբեջանական «սահմանին Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել իր դիրքերի ուղղությամբ»:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, թե կրակոցներն արձակվել են «արևելյան սահմանից» Քարվաճառի` «Քելբաջարի» և Լաչինի ուղղությամբ»:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ կերպ չի արձագանքել այսօր, սակայն երեկ հերքել էր ադրբեջանական կողմի նմանատիպ մեկ այլ հաղորդագրություն:
«Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - հայտարարել էր Երևանը:
Բաքվի հաղորդումը հերքել էր նաև Արցախի պաշտպանության բանակը:
ՀՀ ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: