Մատչելիության հղումներ

Լեհաստանը նոտա կուղարկի Գերմանիա՝ բանակցություններ սկսելու ռեպարացիաների մասին


Լեհաստանի իշխանությունները մտադիր են նոտա հղել Գերմանիային՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած կորուստների փոխհատուցման (ռեպարացիաների) վճարման վերաբերյալ և կձգտեն բոլոր հնարավոր ձևերով իրականացնել փոխհատուցման իրենց պահանջները։

«Մենք դիվանագիտական նոտա կուղարկենք Գերմանիային և կոչ կանենք սկսել բանակցային գործընթացը»,- հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

«Որպեսզի լեհ-գերմանական հաշտությունն օրինակելի լինի, մեզ փոխհատուցում է պետք, քանի որ առանց դրանց լեհ և գերմանացի ժողովուրդների միջև միշտ անարդարության զգացողություն կլինի»,- ասել է վարչապետը։

Ռեպարացիաների չափը Լեհաստանը գնահատում է ավելի քան 1.3 տրիլիոն դոլար:

Գերմանիան բազմիցս հայտարարել է, որ Երկրորդ աշխարհամարտի հետ կապված ֆինանսական հարցերը վաղուց կարգավորված են, և այդ թեման կարելի է փակված համարել։

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Լեհաստանում սպանվել է մոտ 6 միլիոն մարդ, որի կեսը՝ ծագումով հրեաներ։ Այսօր Լեհաստանը համարվում է Գերմանիայի խոշորագույն առևտրային գործընկերը, երկու երկրները անդամակցում են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG