Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահ Ռոզա Օտունբաևան՝ Աֆղանստանում ՄԱԿ-ի նոր հատուկ ներկայացուցիչ


Ղրղըզստանի նախկին նախագահ Ռոզա Օտունբաևա, արխիվ
Ղրղըզստանի նախկին նախագահ Ռոզա Օտունբաևա, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի որոշմամբ Ղրղըզստանի նախկին նախագահ Ռոզա Օտունբաևան նշանակվել է Աֆղանստանում ՄԱԿ-ի նոր հատուկ ներկայացուցիչ։

Գուտերեշի խոսքով՝ Օտունբաևան «ավելի քան 35 տարվա պրոֆեսիոնալ փորձառություն ունի ղեկավարման, դիվանագիտության, քաղաքացիական ակտիվության և միջազգային համագործակցության ոլորտներում»:

Ռոզա Օտունբաևան 72 տարեկան է, Ղրղըզստանի ժամանակավոր նախագահ է դարձել 2010 թվականի ապրիլին երկր ղեկավար Կուրմանբեկ Բակիևի՝ արյունալի բախումներով ուղեկցված պաշտոնանկությունից հետո։

Օտունբաևան նաև զբաղեցրել է Ղրղըզստանի արտգործնախարարի, մի շարք այլ բարձր դիվանագիտական պաշտոններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG