Մատչելիության հղումներ

Բայդենը Կոնգրեսին կդիմի Ուկրաինային շուրջ 12 մլրդ դոլարի անհետաձգելի օգնություն տրամադրելու առաջարկով


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կդիմի Ուկրաինային շուրջ 12 մլրդ դոլարի անհետաձգելի օգնություն տրամադրելու առաջարկով, հայտնում է Սպիտակ տունը։

Բայդենի վարչակազմը ստացել է երկկուսակցական աջակցություն՝ Ուկրաինային ավելի քան 13,5 միլիարդ դոլարի աջակցություն տրամադրելու համար՝ սկսած 2021 թվականի հունվարից: Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ Կոնգրեսի կողմից հաստատված օգնության մոտ երեք քառորդը կատարվել կամ հատկացվել է:

«Մենք համախմբել ենք աշխարհը՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց ժողովրդավարությունը, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ աջակցությունը Ուկրաինային սպառվի», - ասել է Յանգը:

Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտնել էր 3 մլրդ դոլար նոր ռազմական օգնություն դրամադրելու մտադրության մասին։ Ուկրաինան երկարաժամկետ պաշտպանության համար Վաշինգտոնից կստանա հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային միջոցներ ու ռադարներ։ Թե ինչ քանակի զինամթերքի մասին է խոսքը, Բայդենը չէր հստակեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG