Մատչելիության հղումներ

Զելենսկին հիասթափված է, որ ԱԷՄԳ-ն ռուսական կողմին կոչ չի անում ապառազմականացնել Զապորոժիեի ատոմակայանը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափված է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ռուսական կողմին կոչ չի անում ապառազմականացնել Զապորոժիեի ատոմակայանը։

Վերջինս հայտարարել է, որ առաքելության այցից առաջ պայմանավորվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսի հետ, որ դրա շուրջ պետք է ստեղծվի ապառազմականացված տարածք։

«Տխուր է, որ մինչ այս պահը մենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆաել Գրոսսից չենք լսել համապատասխան կոչեր։ Չնայած մենք այդ մասին պարոն Գրոսսի հետ խոսել ենք Կիևում կայացած մեր հանդիպմանը», - Տելեգրամում գրել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ առաքելության այցը ատոմակայան պետք է ուղեկցեին ուկրաինական ու միջազգային լրատվամիջոցները, սակայն ռուսական կողմը թույլ չի տվել լրագրողներին, իսկ առաքելությունը «չի պաշտպանել անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG