Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արևելքում շարունակվում են «Վոստոկ 2022» զորավարժությունները


«Վոստոկ 2022» զորավարժությունների բացման արարողությունը, 31-ը օգոստոսի, 2022թ.
«Վոստոկ 2022» զորավարժությունների բացման արարողությունը, 31-ը օգոստոսի, 2022թ.

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի արևելքում, որոնցում ներգրավված են նաև Չինաստանի ուժերը, ինչը ուկրաինական պատերազմի շուրջ Արևմուտքի հետ լարվածության ֆոնին է՛լ ավելի է ընդգծում Մոսկվայի և Պեկինի միջև սերտ պաշտպանական կապերը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ «Վոստոկ 2022» զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի Հեռավոր Արևելքի և Ճապոնական ծովի տարբեր վայրերում, դրանց մասնակցում են ավելի քան 50 հազար զինվորականներ, ներգրավված է ավելի քան 5 հազար միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում՝ 140 ինքնաթիռ և 60 ռազմանավ։ Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 7-ին:

Զորավարժություններին մասնակցում են նաև զինծառայողներ Հնդկաստանից, Լաոսից, Մոնղոլիայից, Նիկարագուայից, Սիրիայից և նախկին խորհրդային մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից և Ադրբեջանից: Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հայկական զորախմբի հրամանատարը գնդապետ Սասուն Բադասյանն է:

Հնդկաստանը շարունակում է ընդգծել իր չեզոքությունը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ՝ ասելով, որ լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Մոսկվայի հետ։

Չինաստանը բացեիբաց հրաժարվել է քննադատել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում՝ մեղադրելով ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Մոսկվային սադրելու համար, ավելին՝ դատապարտել է Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG