«Լուկօյլ»-ը՝ Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերությունը, որը դեմ է արտահայտվել Կրեմլի ուկրաինական պատերազմին, հաղորդել է, որ ընկերության նախագահ Ռավիլ Մագանովը մահացել է «ծանր հիվանդությունից»։
Այս հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ լրատվամիջոցները, վկայակոչելով անանուն պաշտոնյաներին, հայտնել էին, որ 67-ամյա տղամարդն ընկել է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից և մահացել։ Միջադեպի վարկած էր դիտարկվում անգամ ինքնասպանությունը։