«Երևանում զոհվել է ռուսական Internews-ի նախկին տնօրեն Մանանա Ասլամազյանը», - հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ասլամազյանը մահացել է նախօրեին վրաերթի հետևանքով։
Մանանա Ասլամազյանը ծնվել էր Երևանում 1952 թվականին, հիմնական աշխատանքային գործունեությունը ծավալել էր Ռուսաստանում։ Նա երկար տարիներ ղեկավարում էր անկախ լրատվամիջոցների աջակցությամբ զբաղվող ամերիկյան Internews International հիմնադրամի ռուսական մասնաճյուղը։
2002 թվականին մեդիաբիզնեսի զարգացման գործում ավանդի համար Ասլամազյանն արժանացել է «Տարվա Մեդիամենեջեր» կոչման, նաև հեռուստատեսության ոլորտի ամենահեղինակավոր ռուսական մրցանակի՝ ТЭФИ-ի դափնեկիր էր։