Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները հատուկ առաքելություն կստեղծեն ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար. Բորել


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության երկրները պայմանավորվել են հատուկ առաքելություն ստեղծել ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների պաշտպանության նախարարների երեկ մեկնարկած ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում:

Նրա խոսքով՝ Եվրամիության շատ երկրներ արդեն իսկ օգնում են Ուկրաինային զինվորներին վերապատրաստելու հարցում, այդ պատճառով ժամանակն է ուժերը միավորելու:

Թե ինչպես է գործելու հատուկ առաքելությունը, Բորելը չի մանրամասնել, բայց ենթադրվում է, որ ուկրաինացի զինվորականները պատրաստություն պետք է անցնեն Եվրամիության անդամ հարևան երկրներում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG