Մատչելիության հղումներ

Երևանում «Ստարմուս» փառատոնին Սերժ Թանկյանը և Բրայան Մեյը միասին կկատարեն «Քուին»-ի The Show Must Go On երգը


Լեգենդար «Քուին» խումբը (վերևից՝ ներքև, ձախից՝ աջ)՝ Բրայան Մեյը, Ռոջեր Թեյլորը, Ֆրեդի Մերկուրին և Ջոն Դիքոնը
Լեգենդար «Քուին» խումբը (վերևից՝ ներքև, ձախից՝ աջ)՝ Բրայան Մեյը, Ռոջեր Թեյլորը, Ֆրեդի Մերկուրին և Ջոն Դիքոնը

Լեգենդար «Քուին» խմբի կիթառահար Բրայան Մեյն ու հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միասին կկատարեն «Քուին»-ի The Show Must Go On երգը Երևանում սեպտեմբերի 5-10-ը անցկացվելիք «Ստարմուս» փառատոնի ընթացքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը՝ Թանկյանը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է այդ իրադարձությանը:

«Ստարմուս»-ը գիտության, աստղագիտության և երաժշտության միջազգային հեղինակավոր փառատոն է, որ այս անգամ անցկացվելու է Երևանում և որի ընթացքում ելույթ են ունենալու աշխարհահռչակ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ և երաժիշտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG