Մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Արմեն Միրոյանի առողջական վիճակում արձանագրվել է դրական տեղաշարժ, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակը:
Ըստ հաղորդագրության, զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից և տեղափոխվել այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով:
Պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին՝ Արարատի զորամասերից մեկում: Հրաժարվելով դեպքից մանրամասներ հայտնել՝ Արմեն Միրոյանն «Ազատությանը» հայտնել էր, որ վնասվել են ձեռքերը, ոտքերը, դեմքը։