Մատչելիության հղումներ

23 զոհված, 380 վիրավոր Բաղդադում բախումների հետևանքով


Իրաք, Բաղդադ, 30-ը օգոստոսի, 2022թ.
Իրաք, Բաղդադ, 30-ը օգոստոսի, 2022թ.

23 մարդ զոհվել և 380-ը վիրավորվել է Բաղդադի Կանաչ գոտում տեղի ունեցած բախումների հետևանքով, երբ Իրաքում ազդեցիկ հոգևորական Մոքթադա ալ-Սադրի կողմնակիցները գրոհել են կառավարական շենքերը՝ շիա խմբավորումների միջև աճող լարվածության ֆոնին։

Բախումները սկսվել են ալ-Սադրի հայտարարությունից հետո, թե մտադիր է հեռանալ քաղաքականությունից։

Իրանն այսօր փակել է Իրաքի հետ սահմանը, դադարեցրել չվերթները՝ Իրաքի շիական սրբավայրեր ամեն տարի տեղի ունեցող միլիոնավոր իրանցիների ուխտագնացությանն ընդառաջ։

Մյուս հարևան երկիրը՝ Քուվեյթը կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրաքից։

Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը իրավիճակը բնութագրել է որպես «ծայրահեղ վտանգավոր»՝ հորդորելով բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցենել իրադարձությունների մի շղթայի, որն այլևս հնարավոր չի լինի կանգնեցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG