Մատչելիության հղումներ

Զելենսկին կոչ է արել ռուսական ուժերին հեռանալ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձով է հանդես գալիս, Կիև, 29-ը օգոստոսի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձով է հանդես գալիս, Կիև, 29-ը օգոստոսի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսական ուժերին հեռանալ՝ հայտարարելով, թե ուկրաինական բանակը վերադարձնում է կորսված տարածքները։

Ժամեր առաջ հանդես գալով տեսաուղերձով՝ Զելենսկին հավաստիացրել է, թե ուկրաինական ուժերը հետ են մղելու ռուսական զորամիավորումներին մինչև սահման։ «Եթե ցանկանում են ողջ մնալ, ժամանակն է, որպեսզի ռուսական զինուժը փախչի։ Գնացե՛ք տուն։ Ուկրաինան վերադարձնում է իրենը», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Երեկ հայտարարվեց հարավային՝ Խերսոնի ուղղությամբ ուկրաինական բանակի հարձակման մեկնարկի մասին։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ ուկրաինական հարձակումն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել՝ ռուսական ուժերը հարկադրված վերադիրքավորվել են և Ուկրաինայի հարավ են ուղարկել արևելքում տեղակայված զորամիավորումների մի մասը։

XS
SM
MD
LG