Ռուս-ուկրաիանական պատերազմի ֆոնին Թուրքիան 5 անգամ բարձրացրել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով տարանցման վճարը, հաղորդում է թուրքական «Սաբահ» օրաթերթը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 7-ին:
Ըստ նույն աղբյուրի` փոփոխությունից հետո նավերի տարանցումից ստացվող տարեկան եկամուտը 40 միլիոն դոլարից կհասնի 200 միլիոն դոլարի։
Այդ նեղուցներից է օգտվում նաև Ուկրաինան, որը Թուրքիայի միջնորդությամբ այս ամսվա սկզբից Բոսֆորով կարողանում է հացահատիկ արտահանել։