Ադրբեջանի նախագահի անունից երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վաղն աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի՝ մասնակցելու «հաղթանակի օրվա 100-ամյակի միջոցառումներին»։ Այս մասին «Ազերթաջ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Հասանովի առաջիկա այցի մասին այլ մանրամասներ ադրբեջանական լրատվամիջոցները չեն հաղորդում։