Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում շաբաթ վաղ առավոտյան զինյալ խմբավորումների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել։ Քաղաքում լսում էին կրակոցների ձայներ։
Ըստ հաղորդագրությունների՝ Տրիպոլիի հեղափոխականների բրիգադը հաղթել է հակառակորդ զինյալ խմբավորմանը, գրավել ներքին անվտանգության շտաբը, բռնագրավել տասնյակ մեքենաներ ու կալանավորել երեք մարդու։
Նավթով հարուստ Լիբիան ներքին հակամարտությունների մեջ է ընկել 2011 թվականից, երբ ՆԱՏՕ-ի աջակցությունը վայելող ապստամբներին հաջողվեց սպանել երկարամյա բռնապետ Մուամար Քադաֆիին ու տապալել նրա ռեժիմը։