Մատչելիության հղումներ

Բրիտանիան Ուկրաինային ստորջրյա դրոններ է տրամադրում և սովորեցնում ինչպես օգտագործել դրանք


Օդեսայի նավահանգիստ, արխիվ
Օդեսայի նավահանգիստ, արխիվ

Բրիտանիայի ռազմածովային ուժերը ուկրաինացի գործընկերներին սովորեցնում են ինչպես օգտագործել ստորջրյա դրոնները՝ ծովային ռումբեր հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Դրոնները կօգնեն անվտանգություն ապահովել Ուկրաինայի առափնյա հատվածներում։ Բրիտանիան Ուկրաինային այդպիսի 6 դրոն է տրամադրելու։

Վարժանքներին մասնակցող ուկրաինացի ծովայինը նշել է, որ դրոնները հատկապես օգտակար կլինեն Օդեսայի նավահանգստի համար, որտեղից իրականացվում է հացահատիկի արտահանումը։

Բրիտանիայում անցկացվող երեքշաբաթյա ուսումնա-վարժանքներին մասնակցում են ուկրաինացի 12 ծովայիններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG