Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռազմական հանցագործությունների մեղադրանք է ներկայացրել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին և ևս երկու անձի:
«Ծառայությունը հավաքել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի, Չեչնիայում տեղակայված Ռուսաստանի ազգային գվարդիայի դաշնային ծառայության վարչության տեղակալ Դանիիլ Մարտինովի և Ռուսաստանի Հարավկովկասյան զինտարածքի ազգային գվարդիայի 46-րդ առանձին օպերատիվ բրիգադի «Հարավ» գումարտակի 249-րդ տակտիկական խմբի հրամանատար Խուսեյն Մեջիդովի կողմից պատերազմի հանցագործությունների անհերքելի ապացույցներ»,- ասվում է Կիևի տարածած հայտարարությունում:
Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխանցմամբ, Կադիրովին, Մարտինովին և Մեջիդովին մեղադրում են քրեական օրենսգրքի՝ «ագրեսիվ պատերազմ վարելու» և «Ուկրաինայի տարածքի սահմանները միտումնավոր փոխելուն ուղղված գործողություններ կատարելու» հոդվածներով: