Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Մոսկվային և Կիևին մեղադրում է կասետային ռումբեր կիրառելու մեջ


Ուկրաինայի ԶՈՒ սակրավորը հավաքում է կասետային ռումբերի չպայթած մասերը, արխիվ
Ուկրաինայի ԶՈՒ սակրավորը հավաքում է կասետային ռումբերի չպայթած մասերը, արխիվ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում կասետային ռումբեր լայնորեն օգտագործելու մեջ, ինչի հետևանքով վնասվել են հարյուրավոր քաղաքացիական անձինք։

Ժամեր առաջ հրապարակված զեկույցի համաձայն` աշխարհի տարբեր հատվածներում ներկայումս ընթացող ռազմական գործողություններից կասետային ռումբեր կիրառվում են միայն ուկրաինական պատերազմում։

Կազմակերպությունը մեղադրել է նաև Ուկրաինային նման ռումբեր կիրառելու մեջ՝ առնվազն երեք անգամ:

Human Rights Watch-ը կոչ է արել Մոսկվային ու Կիևին միանալ կասետային ռումբերի կիրառումն արգելող 2008 թվականի միջազգային պայմանագրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG