Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ԼՂ ՆԳՆ


Լուսանկարը՝ Արցախի տեղեկատվական շտաբի
Լուսանկարը՝ Արցախի տեղեկատվական շտաբի

Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: «Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո», - ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Արցախից հաղորդել էին, որ Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։

Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորել էր խուճապի չմատնվել՝ վստահեցնելով, որ դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG