Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինայի անկախության 31-րդ հոբելյանի օրն այցել է Կիև։ Բորիս Ջոնսոնը ողջունել է Ուկրաինային «աննկուն» դիմադրության համար, հայտարարելով, որ հիմա ժամանակը չէ Մոսկվայի հետ փխրուն բանակցություններն առաջ մղելու համար։
Բրիտանիայի վարչապետը Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսի ընթացքում կրկին հաստատել է՝ Եվրոպան կշարունակի ռազմական և տնտեսական աջակցությունն Ուկրաինային՝ անգամ, երբ էներգիայի և սննդամթերքների գների աճը որոշ սպառողների ցավ են պատճառում։
Սա հաջորդ ամիս պաշտոնից հեռացող Ջոնսոնի 3-րդ այցն է Ուկրաինա՝ պատերազմի մեկնարկից ի վեր։ Նրա այցերի մասին նախապես չի հաղորդվում։