«Ադրբեջանի առնչությամբ Ղազախստանը միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականության սկզբունքը», - ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպմանը։
«Գտնում եմ, որ այդ արդարացի սկզբունքը ամբողջովին համապատասխանում է միջազգային ժամանակակից իրավունքին։ Ուստի այստեղ կա նույն դիրքորոշումը, նույն մոտեցումները, ընդհանուր հայացքները։ Գտնում եմ, որ դա լավ հիմք է մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել է Տոկաևը։
Ղազախական Bi-Group հոլդինգը Ֆիզուլիում մանկական ստեղծագործական կենտրոն է կառուցելու։ Հոլդինգի ղեկավարը երկու նախագահներին ներկայացրել է գծագրերը։ Իլհամ Ալիևն ասել, որ այդ ծրագիրը Ղազախստանի կողմից Ադրբեջանի ժողովրդի հանդեպ եղբայրական հարաբերության ևս մեկ դրսևորում է։