Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ մերժել է Բերձորի և շրջակա գյուղերի վերաբերյալ Ադրբեջանի դիմումը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել էր Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի վերաբերյալ Ադրբեջանի դիմումը՝ արձանագրելով, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով «պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ»:

Օրերս էլ Հայաստանի կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա ՄԻԵԴ-ը վերահաստատել էր 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG