Մատչելիության հղումներ

Եվրոպան կարող է բախվել վերջին 500 տարում ամենավատ երաշտին. Եվրահանձնաժողով


Եվրոպան կարող է բախվել վերջին 500 տարվա ընթացքում ամենավատ երաշտին։ Սա Եվրահանձնաժողովի կանխատեսումներն են՝ հիմնված գիտական տվյալների վրա, համաձայն որոնց՝ աշխարհամասի գրեթե երկու երրորդը գտնվում է երաշտի կամ նախազգուշացման վիճակում՝ շոգի, ցածր ջերմաստիճանի, քիչ տեղումների պատճառով:

Օգոստոսյան զեկույցում ասվում է, որ Եվրոպայի 47 տոկոսը գտնվում է նախազգուշացման պայմաններում՝ հողի խոնավության հստակ դեֆիցիտի պատճառով, 17 տոկոսը ՝ զգոն վիճակում, ինչի հետևանքով կտուժի բուսականությունը։

Զեկույցում ասվում է նաև, որ վնասված է ամառային բերքը. եգիպտացորենի, սոյայի և արևածաղկի այս տարվա բերքատվությունը կնվազի մինչև 15 տոկոսով: Ամենավատ վիճակում են Հյուսիսային Իտալիան, Հարավ-արևելյան Ֆրանսիան , Հունգարիայի և Ռումինիայի որոշ շրջաններ, որոնք արդեն իսկ տուժել են գարնանային երաշտից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG