Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի և երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ։
Քննարկվել են նաև համագործակցության ուղիները «Թուրքական պետությունների կազմակերպության» շրջանակում և միջազգային հարթակներում գործունեության հարցերը։