Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները


Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադ, արխիվ
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադ, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կհանդիպի իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախարարները մանրամասն կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

ՌԴ արտգործնախարարությունն ընդգծել է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա հանդիպումը կդառնա երկկողմ քաղաքական վստահելի երկխոսության կարևոր մասը։

Իրադրությունը Թուրքիայի և Սիրիայի սահմանին վերջի շրջանում կրկին սրվել է։ Անցած շաբաթ թուրք - սիրիական պետական սահմանի մի շարք հատվածներում պայթյուններ և կրակոցներ էին լսվում։

Վերջին անգամ Սիրիայի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաք էր այցելել այս տարվա փետրվարին։

XS
SM
MD
LG