Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԱԾ Կիրովոգրադի մարզային վարչության պետը հայտնաբերվել է մահացած իր տանը


Ուկրաինայի անվտանգության ծառայության լոգոն, արխիվ
Ուկրաինայի անվտանգության ծառայության լոգոն, արխիվ

Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիրովոգրադի մարզային վարչության պետ Օլեքսանդր Նակոնեչնին հայտնաբերվել է մահացած իր տանը՝ Կրոպիվնիցկի քաղաքում։ Դիակը հայտնաբերել է կինը՝ կրակոցներ լսելուց հետո։

Իրավապահ մարմինները քննություն են սկսել՝ պարզելու մահվան պատճառը։ Տեղի լրատվամիջոցներում արդեն իսկ շրջանառվում է ինքնասպանության վարկածը։

Նակոնեչնին այս տարվա հունվարին էր նշանակվել պաշտոնին։ Հուլիսին նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական արեց Ուկրաինայի անվտանգության ծառայության պետին՝ իր մանկության ընկեր Իվան Բականովին՝ պատճառաբանելով, թե բազմաթիվ են ռուսական հատուկ ծառայությունների հետ Ուկրաինայի քաղաքացիների համագործակցության դեպքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG