Մատչելիության հղումներ

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Ալեքսանդր Դուգինի դստեր սպանության դեպքի առթիվ


Լուսանկարում Ալեքսանդր Դուգինը
Լուսանկարում Ալեքսանդր Դուգինը

Ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան պայթեցնելու փաստով` սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Դուգինին պատկանող մեքենայի ղեկին եղել է նրա 30-ամյա դուստրը՝ Դարյան, նա մահացել է:

Շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը և նրա դուստր Դարյան մասնակցել են «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, որից Դարյան մեքենայով հեռացել է միայնակ։

Կիևը հայտարարել է, որ կապ չունի Դուգինի մեքենան պայթեցնելու հետ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը շեշտել է. «Ես ընդգծում եմ, որ Ուկրաինան, իհարկե, այս ամենի հետ կապ չունի, քանի որ մենք հանցագործ պետություն չենք, որը Ռուսաստանի Դաշնությունն է և առավել ևս՝ ահաբեկչական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG