Ուկրաինայի ներքին համախառն արդյունքը մինչև տարեվերջ կնվազի 35-40 տոկոսով: Այդ մասին, ըստ Ukrinform պետական լրատվական գործակալության, ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն: Կրճատման պատճառը փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմն է:
Սվիրիդենկոն հավաստիացրել է, որ պետությունը ձեռնարկություններին օգնելու ծրագրեր է կազմել:
Ուկրաինայում իրականացվում է արտադրությունը դեպի արևմտյան շրջաններ տեղափոխելու լայնածավալ ծրագիրը: Մոտ 700 ընկերություններ արդեն հաստատվել են արևմտյան շրջաններում:
Հուլիսի վերջին Ուկրաինայի Կենտրոնական բանկը հրապարակել է կանխատեսում, որի համաձայն, տարեվերջին սղաճը երկրում կհասնի 31 տոկոսի, իսկ ներքին համախառն արդյունքը կնվազի մեկ երրորդով:
Անցյալ տարի Ուկրաինայի ներքին համախառն արդյունքն ավելացել է 3.2 տոկոսով և կազմել այդ երկրի համար ռեկորդային գրեթե 200 միլիարդ դոլար: