Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել


Երեկ ուշ երեկոյան Մասիսի քաղաքապետարան զինված անձ է ներխուժել, որն, ըստ ոստիկանության, ինքնասպան է եղել:

Հաղորդագրության համաձայն՝ քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

«Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անձը վնասազերծվել է:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Մանրամասները՝ շուտով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG