Եվրոպական միության վիճակագրական գործակալության՝ Eurostat-ի հրապարակած նոր տվյալներով, Եվրոպայում սղաճը հուլիսին հասել է ռեկորդային 8.9 տոկոսի:
19 երկրներում, որտեղ շրջանառվում է համաեվրոպական տարադրամը՝ եվրոն, սպառողական գները հունիսին գրանցված 8.6-ից բարձրացել են 0.3 տոկոսով:
Այս աճի հիմնական պատճառները էներգակիրների, պարենի և ծառայությունների թանկացումն է:
Եվրոգոտու տնտեսական արդյունքի ավելի քան երկու երրորդը կազմող ծառայությունների սեկտորում գրանցվել է 3.7 տոկոսի գնաճ:
Եվրամիության 19 երկրներում երկնիշ գնաճ է, Իսպանիայում այն գերազանցել է 10 տոկոսը, Չեխիայում կազմել է 17.5, Լիտվայում և Լատվիայում՝ 21.5 տոկոս:
Փորձագետների համոզմամբ՝ գնաճը կշարունակվի, քանի որ Եվրամիությունը շարունակելու է ապագայում կրճատել գազի ներմուծումը Ռուսաստանից: