Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ․ «Երկրի օդային տարածքը մշտական հսկողության ներքո է»


«Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության ուժերը շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, երկրի օդային տարածքը գտնվում է մշտական հսկողության ներքո», - նշված է Ադրբեջանի ՊՆ այսօրվա հայտարարության մեջ։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների բարձր մարտական պատրաստության և զգոնության շնորհիվ օգոստոսի 13-ին հայտնաբերվել և հարկադիր վայրէջքի է ենթարկվել հայկական անօրինական զինված կազմավորումներին պատկանող անօդաչու թռչող սարքը՝ կվադրոկոպտերը, որը փորձում էր հետախուզական թռիչք իրականացնել Շուշիում գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Այսօր հրապարակված հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն մեկ անգամ ևս պնդում է, թե երկրի բանակը պատրաստ է «կանխել ցանկացած սադրանք թե՛ հայ-ադրբեջանական սահմանին և թե՛ Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG