Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ:

Նրանք քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայման ուղղությամբ առաջնային խնդիրներին և օգոստոսի 25-26-ին Ղրղզստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG