Մատչելիության հղումներ

Ամբողջ ռեսուրսը կենտրոնացված է վերջին քաղաքացուն գտնելու վրա. ԱԻ փոխնախարար


Այս պահին ամբողջ ռեսուրսը կենտրոնացված է վերջին քաղաքացուն գտնելու վրա, լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

«Այս պահին ամբողջ ռեսուրսը, որքան հնարավոր է, ինչքան անհրաժեշտ է, կենտրոնացված է վերջին քաղաքացու, փլատակների տակ մնացած, գտնելու ուղղությամբ։ Ըստ մեր տեղեկությունների՝ ինքը պետք է դրսում լինի, բայց եթե այդպես չհաջողվի գտնել, նաև շենքի ներսում՝ առաջին հարկի տարածքում, որը իրենից բավականին մեծ տարածք է զբաղեցնում, բայց մենք պետք է գնանք այդ ճանապարհով», - ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ այնտեղ 4 մետր բարձրությամբ փլատակներ կան, որոնց տակ հերթով սկսում են դիտարկումները։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից զոհված 16-ից 15 քաղաքացու ինքնությունը հայտնի է, մյուսինը, փոխնախարարի տեղեկացմամբ, պարզ կլինի մի քանի օր հետո։

«Ես հույս ունեմ, որ որոնումներն այսօր կավարտվեն, եթե չավարտվեցին, աշխատելու ենք այնքան, մինչև գտնենք», - նշեց նա։

Մոտ 3000 քառակուսի մետր տարածքով եռահարկ շինության պայթյունի հետևանքով երկու քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում։ 16 զոհերից մեկի անձը, սակայն, դեռ չի նույնականացվել, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ենթադրում է՝ այդ քաղաքացին հենց անհետ կորածներից մեկն է:

XS
SM
MD
LG