Մատչելիության հղումներ

Ադրբեջանում անցած օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 710 դեպք


Քաղաքացին կորոնավիրուսի դեմ Sinovac տեսակի պատվաստանյութ է ստանում, արխիվ, Բաքու:
Քաղաքացին կորոնավիրուսի դեմ Sinovac տեսակի պատվաստանյութ է ստանում, արխիվ, Բաքու:

Անցած օրում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 710 դեպք: Այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 806 հազար 472-ի: Այդ մասին հայտնել է COVID-19 հիվանդության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբը:

Նախօրեին Ադրբեջանում կորոնավիրուսով ախտահարումների 549 դեպք է գրանցվել: Անցած օրվա ընթացքում հիվանդներ չեն մահացել: Ընդհանուր հաշվով Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 9 հազար 777 հիվանդ:

Այս պահին կարանտինի մեջ է կորոնավիրուսով վարակված և բուժում ստացող 3 հազար 427 բնակիչ:

XS
SM
MD
LG