Մատչելիության հղումներ

Facebook-ը չի կրճատի Թրամփի օգտահաշվի արգելքի ժամկետը, նույնիսկ եթե նա առաջադրվի նախագահության թեկնածու


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Meta ընկերությանը պատկանող Facebook-ը հայտարարել է, որ չի կրճատի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելքի ժամկետը, նույնիսկ եթե նա առաջադրվի նախագահության թեկնածու 2024 թվականի ընտրություններում, հայտնել է Politico պարբերականը:

Facebook-ը 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի վրա Թրամփի աջակիցների աննախադեպ լայնածավալ հարձակումից հետո է արգելափակել նրա օգտահաշիվը:

«Մենք հավատարիմ կմնանք արգելքի ժամկետի վերաբերյալ մեր սահմանած ժամանակացույցին»,- ասել է Facebook-ի միջազգային հարցերով և հանրության հետ կապերի գծով փոխնախագահ Նիք Քլեգը:

Նախագայհության վերջին ժամանակաշրջանում Դոնալդ Թրամփը զրկվել է Twitter, Facebook և Instagram ցանցերում գրառումներ անելու իրավունքից:

Սոցցանցերն այդ արգելքները սահմանել էին այն բանից հետո, երբ Թրամփի աջակիցները փորձել են Կոնգրեսում կանխել 2020 թվականի նոյեմբերի ընտրությունների արդյունքների հաստատումը և Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG