Այսօր Պակիստանի Փենջաբ նահանգում մայրուղու վրա մարդատար ավտոբուսը բախվել է վառելիք տեղափոխող բեռնատարին։ Բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում են Պակիստանի ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը։
Զոհվածներից մի քանիսի ինքնությունը հնարավոր է պարզել միայն ԴՆԹ-ի միջոցով՝ նրանց մարմինները անճանաչելիորեն այրվել են։ Հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներից վեցի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ` նախնական վարկածով վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով, ով նույնպես զոհվել է։ Հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ ավտոբուսը բախվել է ցիստեռն- բեռնատարի հետևի մասին։