Առևտրի կենտրոնում պայթյունից զոհված 16 քաղաքացիներից 15-ի ինքնությունը պարզվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ հրապարակելով նրանց անունները․
- Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․,
- Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․,
- Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․,
- Անահիտ Զարզանդի Խալաթյան,
- Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․,
- Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․,
- Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․,
- Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,
- Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․,
- Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․,
- Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․,
- Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․,
- Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․
- Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․,
- Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․
Ըստ տարածած հաղորդագրության՝ անհետ կորած կարող են համարվել հետևյալ 3 քաղաքացիները՝
- Գագիկ Կարապետյան
- Վանիկ Ամիրխանյան
- Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ է տեղափոխվել ընդհանուր 62 քաղաքացի, նրանցից 7-ը բուժումը դեռ շարունակում է տարբեր հիվանդանոցներում։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: