Մատչելիության հղումներ

Աշխարհի 40-ից ավելի պետություններ կոչ են անում Մոսկվային դուրս բերել զորքերը Զապորոժիեի ատոմակայանի տարածքից


Աշխարհի 40-ից ավելի պետություններ կոչ են արել Մոսկվային դուրս բերել զորքերը Զապորոժիեի ատոմակայանի տարածքից։ Հայտարարության տեքստը տեղադրվել է ԵՄ պաշտոնական կայքում։

Մոսկվային ուղղված կոչի տակ ստորագրել են ԵՄ անդամ բոլոր պետությունները, ինչպես նաև Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, մի շարք այլ երկրներ։ Հետխորհրդային տարածքի պետություններից այս կոչին միացել են Վրաստանը և Մոլդովան։

«Ռուսական զորախմբի և սպառազինության տեղակայումը միջուկային օբյեկտում անթույլատրելի է և խախտում է անվտանգության և երաշխիքների այն սկզբունքները, որոնց պարտավորվել են հետևել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բոլոր անդամները», - նշված է հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG