Մատչելիության հղումներ

Հովհարային անջատումներ Կոսովոյում


Կոսովոյում այսօրվանից սահմանափակվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը, հայտարարել են տեղական էլեկտրացանցերը՝ իրենց այս քայլը պատճառաբանելով ներմուծվող վառելիքի գնի կտրուկ աճով և ներքին արտադրության էներգակիրների պակասով։

«Սպառողներին էլեկտրականություն կմատակարարվի վեց ժամ, որից հետո այն երկու ժամով կանջատվի», - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է մասնակիորեն ճանաչված հանրապետության էլեկտրական ցանցերի ղեկավար Վիկտոր Բուժալան՝ չհստակեցնելով սակայն, թե որքան կշարունակվեն հովհարային անջատումները։

Կոսովոյում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 90 տոկոսը ստացվում է ածխից։ Կոսովոյի իշխանությունները, սակայն, հայտարարում են, որ երկրի էներգետիկ ընկերությունները ֆինանսական միջոցների պակասի պատճառով չեն կարող ածխի հավելյալ քանակ ներկրել էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG