«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նրանց առողջական վիճակը, ըստ հաղորդագրության, մասնագետները գնահատում են բավարար:
«Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել», - նշում է նախարարությունը՝ շեշտելով՝ բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 էր, կա 6 զոհ:
Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել 18 քաղաքացի, այդ թվում՝ Իրանի քաղաքացի Մեհրի Թահրերին։
Պայթյունը տեղի է ունեցել երեկ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: