Մատչելիության հղումներ

Կիևը ստացել է բրիտանական սպառազինության հերթական խմբաքանակը


Բրիտանիան Ուկրաինային հատկացրել է համազարկային կրակի M-270 հրթիռային համակարգերի հերթական խմբաքանակը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը «Թվիթերում» գրել է, որ նոր խմբաքանակն արդեն գտնվում է Ուկրաինայում և աջակցության համար շնորհակալություն հայտնել Բրիտանիայի պաշտպանության նախարարին և բրիտանական ժողովրդին։

Համազարկային կրակի M-270 համակարգը մեկ րոպեում կարող է «երկիր-երկիր» տեսակի 12 հրթիռ արձակել և գերճշգրիտ հարվածներ հասցնել մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG