Մատչելիության հղումներ

Դանիայում տեղի ունեցած համաժողովը զենքի համար 1.5 միլիարդ եվրո կտա Ուկրաինային


Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը, Կոպենհագեն, 10 օգոստոսի, 2022թ.
Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը, Կոպենհագեն, 10 օգոստոսի, 2022թ.

Դանիայում տեղի ունեցած «Կոպենհագեն-Ուկրաինա 2022» դոնորական համաժողովը որոշել է Կիևին տրամադրել մեկ և կես միլիարդ եվրո զենք գնելու համար, այսօր հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը:

«Ընդհանուր հաշվով համաժողովը հավաքել է 1.5 միլիարդ եվրո»,- ասել է նախարարը և ավելացրել, թե որոշ երկրների պատվիրակներ կվերադառնան տուն և կքննարկեն թեման, ուստի, հանգանակված գումարը կարող է ավելանալ:

Նախարարի խոսքով, նշված գումարը կտրամադրվի սպառազենի արտադրման և գնումների, ուկրաինացի զինծառայողների ուսուցման, ինչպես նաև ականազերծման համար:

Սեպտեմբերին նախատեսվում է համաժողովի ներկայացուցիչների նոր հավաք, որի ընթացքում կքննարկվեն կատարված աշխատանքի ընթացքն ու նոր հանգանակություններ հայթայթելու հնարավորությունը:

«Կոպենհագեն-Ուկրաինա 2022» դոնորական համաժողովին մասնակցում են 26 երկրներ: Կազմակերպիչների թվում են Մեծ Բրիտանիան, Դանիան և Ուկրաինան: Հավաքը տեղի է ունեցել Դանիայի խորհրդարանի շենքում:

XS
SM
MD
LG