Մատչելիության հղումներ

Կախա Կալաձե. «Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատերազմին և ողջունում է ռուսաստանցի զբոսաշրջիկներին»


Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն, արխիվ:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն, արխիվ:

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրաստանի Երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն այսօր ասել է, որ Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատերազմին և ողջունում է ռուսաստանցի զբոսաշրջիկներին:

«Մենք բազմիցս ենք ասել, որ այստեղ «երկրորդ ճակատ» չի բացվի, Վրաստանը չի միանա սանկցիաներին, դա շատ կարևոր է: Մենք ողջունում ենք ժամանող զբոսաշրջիկներին», - ասել է Կալաձեն:

Այդ հայտարարությամբ նա արձագանքել է վերջերս Վրաստանում համացանցում տարածված տեղեկություններին այն մասին, որ Թբիլիսիում մեքենաների սպասարկման կետերում վերանորոգվում են ռուսական պետական համարանիշներով «Կամազ» տեսակի բեռնատարներ:

Կալաձեն ասել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և միաժամանակ ավելացրել է, թե ինքը բնավ դեմ չէ, որ մայրաքաղաքում երթևեկեն ռուսական համարներով մեքենաներ:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ իր երկիրը չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քամի որ դա կհակասի ազգային շահերին:

Վարչապետի այդ դիրքորոշումը լարվածություն է առաջացրել վրաց-ուկրաինական հարաբերություններում: Ղարիբաշվիլիին քննադատել են նաև Վրաստանի ընդդիմության լիդերները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG