Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերջերս վարակվել է կորոնավիրուսով, նրա քույրը դրա համար մեղադրում է Հարավային Կորեային


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը, արխիվ:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը, արխիվ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեում, ասել է, որ եղբայրը վերջերս վարակվել է կորոնավիրուսով և բարձր ջերմություն է ունեցել:

Կիմ Յո Չժոնը խոստացել է «մահացու հաշվեհարդար տեսնել վիրուսը Հյուսիսային Կորեա հասցրած Հարավային Կորեայի հետ»: Այդ մասին առաջնորդի քույրը խոսել է կորոնավիրուսի հարցերով կուսակցական խորհրդաժողովում, որին առանց դիմակներ կրելու մասնակցել են հազարավոր պաշտոնյաներ:

«Չնայած լուրջ հիվանդությանը, Կիմ Չեն Ընը չէր կարող նույնիսկ մեկ րոպե հանգիստ պառկել, քանի որ այս հակահամաճարակային պատերազմում պետք է մինչև վերջ աշխատեր ժողովրդին խնամելու համար»,- ասել է Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության ղեկավարի տեղակալ Կիմ Յո չԺոնը:

Նա եղբոր առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չի հայտնել: Իր ուղերձում նա դատապարտել է Հարավային Կորեային՝ սահմանի մոտ քարոզչական բնույթի թռուցիկներ տարածելու համար:

Նա քննադատել է նաև Հարավային Կորեայի նոր նախագահ Յուն Սոկ Յոլին, ով ցանկանում է չեղարկել Հյուսիսային Կորեայում քաղաքական թռուցիկների տարածումն արգելու մասին 2020 թվականի որոշումը:

«Եթե մեր երկիր վիրուսը բերելու նման վտանգավոր գործողությունները շարունակվեն, մենք կվերացնենք թե՛ վիրուսը և թե՛ Հարավային Կորեայի իշխանությունը»,- ասել է Կիմ Յո Չժոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG